
ԱՄՆ-ն համաձայնվել է երկարացնել իր զորքերի մասնակցությունը Լիբիայի ռմբակոծություններին մինչ ապրիլի 4-ը: Այդ մասին հայտնում է AFP գործակալությունը՝ հղում անելով Պենտագոնին: Ավելի վաղ ԱՄՆ-ն հայտարարել էր ավիահարվածները դադարեցնելու մասին:
Լիբիայում ռմբակոծությունները շարունակելու խնդրանքով ԱՄՆ-ին էր դիմել ՆԱՏՕ-ի ղեկավարությունը, որը մարտի 31-ից պաշտոնապես գլխավորում է ռազմական գործողությունը Քադաֆիի դեմ:
Երբ գործողության հրամանատարությունն անցավ ՆԱՏՕ-ին, Վաշինգտոնում հայտարարեցին, թե ԱՄՆ-ն մտադիր է սահմանափակվել օժանդակ դերով: Ապրիլի 3-ին ԱՄՆ-ն սկսեց դուրս բերել զորքերը հակամարտության գոտուց՝ իրեն իրավունք վերապահելով սակայն, որ ռազմական գործողությունները կարող են վերսկսվել իրադարձությունների անբարենպաստ զարգացման դեպքում: