4 ապրիլի 2011 - 15:12 AMT
ԵԱՀԿ ՄԽ-ն հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան, ԼՂՀ և Ադրբեջան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բերնար Ֆասյեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) և Իգոր Պոպովը (Ռուսաստան) հաջորդ շաբաթ այցելելու են տարածաշրջան: Սկզբից միջնորդները ժամանելու են Երևան, այնուհետև` Բաքու: Տարածաշրջանային այցի շրջանակներում ՄԽ համանախագահները մեկնելու են նաև Ստեփանակերտ: Համանախագահները Երևանում են լինելու ապրիլի 10-11-ը: