5 ապրիլի 2011 - 11:34 AMT
Strikeforce-ում Գեղարդ Մուսասիի հակառակորդը փոխվեց և հիմա նա կմենամարտի Քիթ Ժարդինի հետ

Հայտնի է դարձել, որ Strikeforce «Diaz vs. Daley» շոուում Հոլանդիայից հայազգի խառը մարտարվեստների մարզիկ Գեղարդ Մուսասիի մրցակից Մայք Քայլը ստացել է ձեռքի վնասվածք և չի կարող մասնակցել մարտին:

Strikeforce ղեկավարությունն արդեն նրան փոխարինող է գտել` UFC վետերան Քիթ Ժարդինը:

Շոուն տեղի է ունենալու ապրիլի 9-ին Սան Դիեգոյում (Կալիֆորնիա), հաղորդում է allboxing.ru-ն:

Մուսասին պարտությունից և Strikeforce գոտին կորցնելուց հետո անցյալ տարվա օգոստոսին Մուհամմեդ Լավալի հետ մարտում երկու անընդմեջ հաղթանակ է տարել Ճապոնիայում DREAM մրցաշարերում:

5 պարտություններ կրելուց հետո Ժարդինը երկու հաղթանակ է տարել վերջին մարտերում: