Բաքվում ծեծի է ենթարկվել «Ազադլիգ» թերթի աշխատակից ընդդիմադիր լրագրող Ռամին Դեկոն: Այդ մասին հաղորդում է Contact.az-ը: Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 4-ին, երբ Դեկոն տուն էր վերադառնում աշխատանքից: Երկու անհայտներ հարձակվել են նրա վրա և սկսել են ծեծել, «խորհուրդ տալով» լրագրողին, որ նա կասեցնի շփումներն ընդդիմության հետ և չմասնակցի բողոքի ակցիաներին: Վերջին 10 օրում սա «Ազադլիգի» լրագրողների դեմ հարձակման արդեն երկրորդ դեպքն է: Լույս մարտի 26-ի գիշերը ծեծի է ենթարկվել լրագրող Սեյմուր Խազիևը: