6 ապրիլի 2011 - 12:20 AMT
«Ֆուկուսիմա -1»-ից ռադիոակտիվ աղտոտման բարձր մակարդակով ջրի արտահոսքը կասեցվել է

Ճապոնական «Ֆուկուսիմա -1»-ից ռադիոակտիվ աղտոտման բարձր մակարդակով ջրի արտահոսքը կանգնեցվել է, այդ մասին հաղորդել է ԱԷԿ-ի սեփականատեր ընկերությունը` TEPCO-ն:

Երեքշաբթի օրը TEPCO մասնագետները աղտոտված ջրի արտահոսքի ենթադրվող տեղը լցրել են շուրջ 1.5 հազար լիտր խիտ պնդության խառնուրդ` «հեղուկ ապակի»:

Երեքշաբթի օրը TEPCO-ն հաղորդել էր, որ ռադիոակտիվ յոդ-131-ի պարունակությունը ջրում, որը ԱԷԿ դրենաժային համակարգի ջրհորի ճեղքից արտահոսում էր Խաղաղ օվկիանոս, 7.5 մլն անգամ գերազանցում է նորման: Ջուրն անալիզի է ենթարկվել ապրիլի 2-ին, 1 խմ ջրում հայտնաբերվել է յոդ-131-ի պարունակություն 300 հազար բեկերել ծավալով:

TEPCO ընկերությունն ապրիլի 4-ին ցածր ռադիոակտիվությամբ ջուրը լցրել է Խաղաղ օվկիանոս` ազատված պահոցները բարձր ռադիոակտիվությամբ ջուր լցնելու համար: Ընկերությունը հայտարարել է, որ ցավում է ընդունած որոշման համար, բայց ստեղծված իրավիճակում դա միակ ելքն է, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: