6 ապրիլի 2011 - 13:17 AMT
ՀԱԿ-ը կրկին հայտարարում է, որ խնդիրների լուծման միակ միջոցն արտահերթ ընտրություններն են

Հայաստանում առկա խնդիրների լուծման միակ միջոցն արտահերթ ընտրություններ անցկացնելն է: Այդ մասին Երևանում հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը: «Այն, որ արտահերթ ընտրություններն անխուսափելի են, կարող եք չկասկածել»,- ասել է նա: Նրա խոսքերով, իշխանությունների հետ ՀԱԿ-ի երկխոսության հետ միակ թեման կարող է լինել արտահերթ ընտրությունների թեման, սակայն միայն Հայաստանում քաղբանտարկյալների բացակայության դեպքում:

Ինչպես հայտարարել է Շահնազարյանը, քաղբանտարկյալների հետ կապվածշ ներկա իրավիճակը և նրանց ազատ արձակելու վերաբերյալ ՀՀ իշխանությունների հետ եվրոպական կառույցների բանակցությունների գործընթացը նրան հիշեցնում է բանակցություններ «ահաբեկիչների հետ, որոնք մարդկանց գերության մեջ են պահում»:

Ինչ վերաբերվում է ապրիլի 8-ին կայանալիք ՀԱԿ ցույցին, ապա Շահնազարյանի կարծիքով, մասնակիցներն ավելի քիչ չեն լինելու, քան մարտի 17-ին: Նա հրաժարվել է խոսել ապրիլի 8-ի ցույցի մանրամասների մասին` հումորով նշելով. «Դուք չեք հիասթափվի»: