Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեն և Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները: Հանդիպման ընթացքում ամերիկացի դիվանագետտը նաև նշել է, որ ԱՄՆ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում երկրու երկրների միջև գործընկերությանը և համագործակցությանը: Կողմերը նաև քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարները, փոխադարձ համագործակցության ակտիվացումը և այլն, հաղորդում է «Նովոստի Ադրբեջանը»: