7 ապրիլի 2011 - 12:02 AMT
Երևանի կենտրոնում կհայտնվեն կանանց ուրվապատկերներ

Ապրիլի 7-ին Շ. Ազնավուրի անվան հրապարակում (Մոսկվա կինոթատրոնի դիմաց) կանցկացվի ցուցահանդես «Հարգենք կանանց, վերջ տանք բռնությանը» խորագրով, որի նպատակն է բարձրացնել հասարակության իրազեկվածությունը կանանց և երեխաների նկատմամբ կիրառվող ընտանեկան բռնության բացասական ազդեցության վերաբերյալ:

Ցուցահանդեսին կներկայացվեն ընտանիքում բռնության ենթարկված կանանց խորհրդանշող 7 ուրվապատկերներ, որոնց վրա գրված կլինեն նրանց կյանքի իրական պատմությունները: Ընթացքում անցորդներին կբաժանվեն տեղեկատվական թռուցիկներ և բուկլետներ երևույթի վերաբերյալ: