
Ապրիլի 6-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության ծառայողները Բավրայի հսկիչ-անցագրային կետի տարածքից բերման են ենթարկել 37-ամյա Վարդգես Հ.-ին, որը ս/թ հունվարի 17-ից հետախուզվում էր ՌԴ Մոսկվա քաղաքի Մետրոպոլիտենի ՆԳ վարչության կողմից:
Վարդգես Հ.-ի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին, ասվում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջում: