Ադրբեջանական համայնքն ապրիլի 6-ին բողոքի ակցիա է անցկացրել Նիդերլանդների խորհրդարանի շենքի մոտ: Ակցիայի մասնակիցներն աջակցություն են հայտնել Ադրբեջանում ժողովրդավարական փոփոխություններին և դատապարտել Ադրբեջանի կառավարության բռնությունը լրագրողներին և ակտիվիստների նկատմամբ, գրում է Azerireport-ը:
Ցուցարարները վանկարկել են կարգախոսներ Իլհամ Ալիևի բռնապետական ռեժիմի դեմ, պահանջել են ազատություն քաղբանտարկյալներին և կոչ արել երկրում իրականացնել քաղաքական բարեփոխումներ: Ցուցարարների ձեռքերում եղել են պաստառներ բանտարկված լրագրող Էյնուլ Ֆաթուլաևի լուսանկարներով, «Ալիև, հեռացիր և թույլ տուր մեզ ապրել» կարգախոսներով:
Ցուցարարների հետ հանդիպել են Նիդերլանդների խորհրդարանի ներկայացուցիչներ Հարի վան Բոմելը և Վասիլա Գաչին: