9 ապրիլի 2011 - 12:03 AMT
Երկու ամսվա ընթացքում արտերկրից Հայաստան է փոխանցվել 195,3 մլն դոլար

2011-ի հունվար-փետրվարին Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձինք ստացել են 195,3 մլն դոլար: Ինչպես ասվում է ՀՀ ԿԲ ամենամսյա տեղեկատուի մեջ, այդ ցուցանիշն ավելացել է 2010-ի նույն շրջանի համեմատ 23,5 տոկոսով կամ 37 մլն դոլարով:

Բացի դրանից, հաշվետու շրջանում Հայաստանից արտասահման փոխանցումների ծավալն ավելացել է 15,2 տոկոսով` կազմելով 96,7 մլն դոլար 2010-ի հունվար-փետրվարի 83,9 մլն դոլարի փոխարեն: Փոխանցումների մաքուր հոսքը հունվարին ավելացել է 32,8 տոկոսով և կազմել 98,6 մլն դոլար` 2010-ի հունվար-փետրվարիի 74,2 մլն դոլարի փոխարեն:

Ընդ որում, Փոխանցումների ամենամեծ ծավալն իրականացվել է Ռուսաստանից` 102,8 մլն դոլար, այնուհետև Ղազախստանից` 2,2 մլն դոլար, Գերմանիայից` 743 հազար դոլար: