9 ապրիլի 2011 - 16:39 AMT
WikiLeaks. Իսրայելը կասկածում է, որ Թուրքիան օգնում է Իրանին շրջանցել Արևմուտքի պատժամիջոցները

Իսրայելը վստահ է, որ Թուրքիան ակտիվորեն օգնում է Իրանին շրջանցել տնտեսական պատժամիջոցները, ինչպես նաև աչք է փակում Թեհրանի կողմից Սիրիային զենքի մատակարարման վրա: Այս ամենը հետևում է ամերիկյան դիվանագիտական նամակագրությունից, որը հրապարակել է WikiLeaks կայքը:

Դիվանագիտական նամակագրության համաձայն, իսրայելյան բարձրաստիճան պաշտոնյաներն ԱՄՆ-ին բողոքում էին այն մասին, որ Թուրքիան մերձենում է Իրանի հետ, քանի որ Իրանից էներգիայի մատակարարման կարիք ունի և վերանայում է իր գլոբալ ռազմավարությունը:

«Իսրայելը գտնում է, որ դժվար թե կարողանա որևէ բան ձեռնարկել Թուրքիայի հետ հարաբերությունների անկումը կանխելու համար, սակայն նա անում է ամեն բան հակասությունները նվազագույնի հասցնելու համար»,- ամերիկյան դիվանագետների հետ զրույցում ասել է Իսրայելի ազգային անվտանգության հարցերով վարչապետի խորհրդական, դոկտոր Ուզի Արադը, գրում է թուրքական Today’s Zaman-ը: