Ապրիլի 13-ին ԱՄՆ կոնգրեսականները կմասնակցեն Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառմանը: Միջոցառմանը, որը կանցնի Կոնգրեսում, կմասնակցեն նաև ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչները, հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA): Կազմակերպիչը՝ ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խումբը կոչ է անում Կոնգրեսի առաջնորդներին ու Օբամայի վարչակազմին չմասնակցել Թուրքիայի վարած Հայոց ցեղասպանության ժխտման քարոզարշավին: Իր գոյության 17 տարում խումբը ամեն տարի ներգրավում է հարյուրավոր ամերիկացի քաղաքական գործիչների և կարևոր տեղ է համարվում ԱՄՆ հայ համայնքի ու մարդու իրավունքների պաշտպանության համար: Խումբը կոչ է անում ամերիկացի քաղաքական գործիչներին վեր գտնվել Թուրքիայի սպառնալիքներից և չմոռանալ ամերիկացիների հիմնական արժեքները: