2011-ի առաջին երեք ամիսների ընթացքում Հայաստանում արձանագրվել է հայկական ԶԼՄ-ների դեմ դատական հայցերի աննախադեպ քանակություն: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Խոսքի ազատության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Աշոտ Մելիքյանը: «2011-ի առաջին 3 ամսում հայկական ԶԼՄ-ների դեմ հարուցվել է 10 դատական հայց»,- ասել է նա և հավելել, որ դատական հայցերի քանակն ավելացել է այն բանից հետո, երբ ընդունվել է ՀՀ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը:
Միաժամանակ, նա նշել է, որ հանձնաժողովը որոշում է խոսքի ազատության խախտման երեք տեսակներ. ֆիզիկական բռնություն, ճնշում և տեղեկատվություն ստանալու և տարածելու իրավունքի խախտում: Այդ առումով նա նշել է, որ ԶԼՄ-ների ներկայացուցիչների դեմ ընթացիկ տարում չի արձանագրվել ֆիզիկական ճնշման ոչ մի դեպք, սակայն ավելացել է հայկական ԶԼՄ- ների վրա ճնշում գործադրելու ընդհանուր թիվը:
2010-ի հունիսի 10-ին Հայաստանի խորհրդարանն օրինագիծ է ընդունել ՀՀ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին: Օրենքը նախատեսում է, որ մինչև թվայնացման գործընթացի ավարտը, որը նախատեսվում է 2015-ին, հեռուստաալիքների քանակը 22-ից դառնալու է 18: Օրինագծով նաև կանոնակարգվում են հեռուստաընկերությունների եթերի թեմատիկ ուղղությունները: