Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը «Բադեն-Բադեն» ակումբի կազմում Գերմանիայի շախմատի չեմպիոն է դարձել: Նրա թիմը Բունդեսլիգայի առաջնությունում 30 հնարավորից 29 միավոր էր հավաքել: Մովսիսյանը 5 հանդիպում էր անցկացրել և 5,5 միավոր նվաճել:
Իրանի Սպահան քաղաքում ավարտվել է շախմատի միջազգային բաց առաջնությունը: Հայ գրոսմայստեր Գևորգ Հարությունյանը 9 հնարավորից 7 միավոր էր հավաքել և առաջնության հաղթող է դարձել, հաղորդում է armchess.am-ը: