13 ապրիլի 2011 - 13:36 AMT
Հայ քաղաքագետը համաձայն չէ, որ ղարաբաղյան հակամարտությունը փակուղի է մտել

Հայ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը կարծում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը հաջող է ընթանում: «Իլհամ Ալիևը մի շարք փաստաթղթեր է ստորագրել, որտեղ խոսվում է Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին, ես նկատի ունեմ Մադրիդյան սկզբունքները և դրանից բխող 6 քայլերը: Դա նշանակում է, որ գործընթացը փակուղի չի մտել»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Գոլաբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրենը: Սակայն, նրա խոսքերով, հակամարտող կողմերի միջև վստահության բացակայությունը բանակցային գործընթացի ամենագլխավոր խնդիրներից է: Գրիգորյանը կարծում է, որ փոխվստահության ամրապնդման համար պետք է դիպուկահարներին հեռացնել շփման գծից, ինչպես նաև շարունակել ռազմագերիների փոխանակման գործընթացը: