13 ապրիլի 2011 - 15:48 AMT
Ռուսական «ՆՏՎ» հեռուստաընկերության մասնագետները Հայաստանում վարպետության դասընթացներ են անցկացնելու

«ՕՐԴՖԻԼՄ» ֆիլմարտադրող ընկերությունը, ԱՊՀ հարցերով դաշնային գործակալությունը և ռուսական «ՆՏՎ» (НТВ) հեռուստաընկերությունը Հայաստանում առաջին անգամ նախաձեռնել են վարպետության եռօրյա դասընթաց (master class), որը կանցկացվի ապրիլի 15-ից 17ը:

Դասընթացների նպատակով Երևան են ժամանել «Համառուսաստանյան խաբեության պատմություն» (История Всероссийского обмана) հեռուստանախագծի հեղինակ և վարող Ալեքսեյ Եգորովը, «ՆՏՎ» հեռուստաընկերության գլխավոր ռեժիսոր Ստանիսլավ Սիդորովը, «Համառուսաստանյան խաբեության պատմություն» թոք-շոուի գլխավոր պրոդյուսեր Դիանա Ստեպանովան, «ՆՏՎ» հեռուստաընեկության բեմադրող օպերատոր Կոնստանտին Օլերսկին: