13 ապրիլի 2011 - 20:18 AMT
Վարչապետը համաձայն է, որ Հայաստանում դեռ շատ չլուծված սոցիալական խնդիրներ կան

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը համաձայն է, որ երկրում դեռևս մի շարք սոցիալ-տնտեսական խնդիրներ կան, սակայն նա հայտնել է, որ գործադիր իշխանությունը վճռական է հանրապետությունում աղքատության մակարդակի կրճատման հարցում, ինչը, վարչապետի խոսքով, երկրի ամենալուրջ խնդիրներից մեկն է: Վարչապետը նշել է նաև, որ ինչպես ընդդիմության մեջ, այնպես էլ կոալիցիայում կան մարդիկ, որոնք դժգոհ են և քննադատում են կառավարության քաղաքականությունը:

«Գաղտնիք չէ, որ Հայաստանում տնտեսական աճի հետ կապված խնդիրներ են դիտվում: Դա պայմանավորված է նրանով, որ շինարարության ոլորտում, որը մոտ 30% տնտեսության աճ է ապահովել, զգալի անկում է դիտվել»,- ասել է վարչապետը:

Ի տարբերություն ԱՊՀ այլ երկրների, Հայաստանի ֆինանսական հատվածը կարողացավ դիմակայել համաշխարհային տնտեսական ճգնաժամի հարվածներին, սակայն Հայաստանը չկարողացավ խուսափել շինարարությանը հասցված հարվածից, որտեղ էլ 40%-անոց անկում գրանցվեց: