Երևանում նոր քրեակատարողական հիմնարկ կստեղծվի: Ելույթ ունենալով ՀՀ խորհրդարանում` Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հայտնել է, որ նոր ՔԿՀ բացումը մայրաքաղաքում կօգնի կրճատել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորների թիվը, և այնպես անել, որպեսզի այն համապատասխանի միջազգային պահանջներին:
Պատասխանելով ՀՀ ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանի հարցին այն մասին, որ Հայաստանի ՔԿՀ-ներում աճել է մահացու դեպքերի թիվը, նախարարը հայտնել է, որ վերջին 3 տարիներին հայկական բանտերում սպանության դեպքեր չեն գրանցվել: