14 ապրիլի 2011 - 09:27 AMT
2014թ. ձմեռային Օլիմպիական խաղերի սպորտային տնօրեն է նշանակվել Վեռներ Աուգսբուրգերը

2014 թվականի Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի սպորտային տնօրեն է նշանակվել շվեյցարացի Վեռներ Աուգսբուրգերը, որը վերջին երկու տարիներին Շվեյցարիայի Հոկեյի լիգայի գործադիր տնօրենն էր: Աուգսբուրգերը 2014թ. խաղերի կազմկոմիտեում աշխատանքի կանցնի 2011թ. սեպտեմբերին:

Աուգսբուրգերը հայտնի է իր աշխատանքով Շվեյցարիայի Օլիմպիական կոմիտեում: Նա գլխավորել է շվեյցարական օլիմպիական պատվիրակությունը երեք Խաղերում` 2004 թվականին Աթենքում և 2008 թվականին Պեկինում, ինչպես նաև 2006 թվականին Թուրինում կայացած ձմեռային Օլիմպիադայում: 2009թ. Աուգսբուրգերը լքեց օլիմպիական կոմիտեն, հաղորդում է lenta.ru-ն: