14 ապրիլի 2011 - 12:01 AMT
Ապրիլի 23-ին Երևանում տեղի կունենա ջահերով երթ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

Հայ Հեղափոխական Դաշնակցությունն ավանդաբար ապրիլի 23-ին Երևանում ջահերով երթ է կազմակերպում դեպի Ծիծեռնակաբերդ: Ջահերով երթը մեկնարկում է ՀՅԴ հանրահավաքից հետո, թուրքական դրոշի հրկիզումով, որից էլ վառվում են ջահերը: Երթին սովորաբար մասնակցում են ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» երիտասարդական թևի անդամները, ուսանողներ, ավագ դասարանների աշակերտներ: Երկրորդ հանրահավքը տեղի է ունենում արդեն գիշերը՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ: Ջահերով երթը անց է կացվում արդեն 13-րդ անգամ: