Աճուկային ճողվածքի վիրահատությունից հետո Դավիթ Նալբանդյանը վերադարձել է մարզումներին: Նա մեկնել է Բուենոս Այրես, որտեղ «Vilas Club» ակումբում անցկացնելու է իր առաջին մարզումները:
Նալբանդյանը կորտ է վերադարձել նախատեսվածից մեկ շաբաթ ուշ և, հավանաբար, չի հասցնի վերականգնվել Մադրիդի մաստերսին մասնակցելու համար:
Մաստերսը մեկնարկում է մայիսի 1-ին: Հնարավոր է` Նալբանդյանը հանդես կգա Հռոմի Մաստերսում մայիսի 8-ից. «Մաստերսները շատ բարձր վարկանիշ ունեն և դրանցում պետք է արժանի կերպով ելույթ ունենալ: Բացի դրանից, ես պատրաստվում եմ «Ռոլան Գարոսի» և «Ուիմբլդոնի»: Այդ մրցաշարերից հետո հուլիսի 8-10-ը հավաքականի հետ խաղալու եմ Դևիսի գավաթում»,- ասել է Նալբանդյանը: