14 ապրիլի 2011 - 15:20 AMT
Ապրիլի 18-ին Հայաստանում կրկին կհիշեն հուշարձանների պահպանության մասին

Հայաստանում հուշարձանների պահպանության Հուշարձանների պահպանության մասին մասին հիշում են միայն ապրիլի 18-ին` Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրը: Հայաստանի մշակույթի նախարարությունը կոչ է անում հանրապետության բոլոր մարզերում կատարել հուշարձանների մաքրման աշխատանքներ, մշակութային ժառանգության պահպանությունն իրականացնող մասնագետների անմիջական մասնակցությամբ: Մշակույթի նախարարությունը կազմակերպում է մաքրման աշխատանքներ Հայաստանի մարզերում զինվորականների և դպրոցականների մասնակցությամբ: Կկազմակերպվեն նաև էքսկուրսիաներ, ցուցահանդես և ծառատունկ:

Այս գործունեությունը մշակույթի նախարարությունը նախաձեռնել է 2005 թվականին: 2009 թվականին ՊՆ-ի հետ համատեղ կազմակերպած միջոցառումների շրջանակներում կատարվել են հուշարձանների մաքրման աշխատանքներ Երևանում և մյուս մարզերում: