14 ապրիլի 2011 - 15:37 AMT
Շինարարական բումը թանկ նստեց Երևանի պատմական հուշարձանների վրա

2000-2004թթ. Երևանում «շինարարական բումի» տարիներին մայրաքաղաքի կենտրոնը կորցրել է մշակութային և պատմական բազմաթիվ հուշարձաններ: Այդ մասին «Պատմության և մշակույթի հուշարձանները: Ինչպե՞ս պահպանել պատմական հայրենիքը» թեմայով Երևան-Մոսկվա-Կիև-Քիշնև տեսակամուրջի ժամանակ հայտարարել է Հայաստանի մշակույթի նախարարությանն առընթեր պատմական և մշակութային հուշարձանների պահպանության գործակալության Երևանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանը:

Նրա խոսքերով, 2000-2004թթ. դեռ չէր կազմվել Երևանի պատմական և մշակութային հուշարձանների ցուցակը, և հենց այդ տարիներին մայրաքաղաքի պատմամշակութային ժառանգության նկատմամբ իրականացվել է լայնածավալ ագրեսիա: «Քանդվել են 19-րդ դարի վերջի 20-րդ դարի սկզբի մշակութային հուշարձաններ: 2004-ին վերջապես ստեղծվեց Երևանի հուշարձանների ցուցակը, որի մեջ ընդգրկվել են ավելի քան 900 մշակութային հուշարձաններ»,- ասել է Այվազյանը: