Բաքվի գործադիր իշխանությունը թույլ չի տվել ընդդիմությանը ապրիլի 17-ին հանրահավաք անցկացնել «Նարիմանով» կինոթատրոնի դիմաց գտնվող հրապարակում: Դրա փոխարեն առաջարկվել է Բիբիեյբաթ բնակավայրում գտնվող ավտովարման դպրոցի բակը: Այդ մասին հաղորդում է Հանրային պալատի մեջ մտնող Մուսավաթ կուսակցության բաշգանի տեղակալ Տոֆիգ Յաղուբլուն: Նրա խոսքով, Հանրային պալատը չի համաձայնել գործադիր իշխանության առաջարկին և ակցիան կանցկացնի ապրիլի 17-ին` 16:00-ից 18:00-ը, Բաքվի կենտրոնում` «Սահիլ» զբոսայգում, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: