Հունգարիայի խորհրդարան է ներկայացվել որոշման նախագիծ` կապված «Լեռնային Ղարաբաղում հայերի կողմից ադրբեջանցիների նկատմամբ իրագործված զանգվածային սպանությունների» հետ: Նախագիծը ներկայացրել է խորհրդարանում երրորդ խոշոր կուսակցությունը` «Շարժում հանուն ավելի լավ Հունգարիայի» (Jobbik):
«Եթե այդ տեղեկատվությունը հաստատվի, ապա նման բանաձևը բացասաբար կանդրադառնա Հունգարիայի միջազգային իմիջի վրա: Ճիշտ է, Jobbik կուսակցությունը բանաձևի ընդունման շանսեր քիչ ունի, բայց միայն այն, որ նման բանաձևը տեղ է գտել հունգարական խորհրդարանում, շատ վատ է»,- PanARMENIAN.Net-ին հայտնել է աղբյուրը Հունգարիայի կառավարական շրջանակներից, որը ցանկացել է անհայտ մնալ: Նա հիշեցրել է նաև, որ Jobbik կուսակցությանն են պատկանում 227 մանդատներից ընդամենը 47-ը: «Ճիշտ է, դա գլխավոր ընդդիմադիր կուսակցությունն է, բայց ես չեմ կարծում, որ Հունգարիան նման քայլի կդիմի և կխեղաթյուրի Հայաստանի հետ հարաբերությունները»,- ընդգծել է աղբուրը: