15 ապրիլի 2011 - 13:29 AMT
«ՉԻ». Միկա Բաղդասարովը «Միկա»-ի մարզադաշտը տրամադրում է Եհովայի վկաների հավաքների համար

«Չորրորդ ինքնիշխանության» տեղեկությունների համաձայն, Եհովայի վկաներ աղանդավորական կազմակերպության հետևորդներն իրենց հավաքներն անցկացնում են նախկին «Հայէլեկտրո» գործարանին պատկանող մարզադաշտում, որտեղ այժմ տեղակայված է «Միկա» մարզադաշտը: Ինչպես հայտնի է, «Միկա» ֆուտբոլային ակումբն ու այդ բրենդը կրող այլ կազմակերպություններ պատկանում են գործարար Միկա Բաղդասարովին: Թերթի տեղեկություններով, նա մարզադաշտը վարձակալական հիմունքներով տրամադրել է Եհովայի վկաներին: