15 ապրիլի 2011 - 15:11 AMT
ՀԲ-ն Հայաստանին կտրամադրի 24 մլն դոլար էլեկտրոնային հասարակության խրախուսման համար

Հայաստանի խորհրդարանն ապրիլի 15-ին արտահերթ նիստում ձեռնամուխ է եղել «Նորարարական ծրագիր էլեկտրոնային հասարակության և մրցունակության համար» վարկային համաձայնության քննարկմանը, որը ստորագրվել է Հայաստանի կառավարության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև հունվարի 26-ին:

Ելույթ ունենալով խորհրդարանում` Հայաստանի էկոնոմիկայի նախարարի խորհրդական Վահե Դանիելյանը հաղորդել է, որ Հայաստանում էլեկտրոնային հասարակության, ինչպես նաև նորարարական ծրագրերի խրախուսման համար Համաշխարհային բանկը Հայաստանին տրամադրելու է 24 մլն դոլարի վարկ, ծրագրում 6 մլն ներդնելու է Հայաստանի կառավարությունը:

Դանիելյանի խոսքերով, համաձայնագիրը նախատեսում է վարկային միջոցների տրամադրում ՏՏ, հեռահաղորդակցությունների և կրթության ոլորտների զարգացման համար: Միջոցներն ուղորդվելու են նաև Հայաստանում գերաարագ ինտերնետի ապահովմանը: Վահե Դանիելյանը, պատասխանելով ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի հարցին, ասել է, որ ԿԲ-ն ինքն է որոշելու վարկի տոկոսադրույքը:

Վարկը տրամադրվում է Հայաստանին 10 տարի մարման ժամկետով արտոնյալ պայմաններով: