15 ապրիլի 2011 - 17:24 AMT
Դեսպան Արսեն Սհոյան իր հավատարմագրերն է հանձնել Բուլղարիայի նախագահին

Ապրիլի 15-ին Բուլղարիայում Հայաստանի դեսպան Արսեն Սհոյանն իր հավատարմագրերը հանձնեց Բուլղարիայի նախագահ Գեորգի Պրվանովին:

Հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը կայացավ Բուլղարիայի նախագահական նստավայրում, որին ներկա էին Հայ առաքելական եկեղեցու Բուլղարիայի թեմական խորհրդի ատենապետ Ռուբեն Գրիգորյանը, Պլովդիվում եւ Վառնայում ՀՀ պատվավոր հյուպատոսներ` Եղիազար Ուզունյանը, Սարգիս Սարգիսյանը:

Հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո Բուլղարիայի Նախագահի եւ դեսպանի միջեւ տեղի ունեցավ առանձնազրույց, որի ժամանակ անդրադարձ կատարվեց հայ-բուլղարական հարաբերություններին ու տարածաշրջանային խնդիրներին: Այնուհետեւ, դեսպանը ծաղկեպսակ դրեց Ալեքսանդր Նեւսկի հրապարակում տեղակայված «Անմար կրակի» հուշակոթողին, հաղորդում է Հայաստանի ԱԳՆ մամլո ծառայությունը: