15 ապրիլի 2011 - 18:37 AMT
Ապրիլի 11-15 միջբանկային շուկայում իրականացվել է 1,150,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք

Ապրիլի 11-ից 15-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 48,910,441 ԱՄՆ դոլար 374.67 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 71,658,382 ԱՄՆ դոլար 376.26 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 25,100,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 376.97 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 1,150,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 375.30 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Ապրիլի 4-10-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 16.5 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 39.4 մլն ԱՄՆ դոլար, հաղորդում է Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: