«Սարդարապատ» շարժումը կոչ է անում Հայաստանում և արտերկրում բնակվող բոլոր հայերին՝ Հայոց ցեղասպանության տարելիցի օրը, ապրիլի 24-ին ժամը 19:15 րոպեին մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը հանդես էր եկել նման նախաձեռնությամբ 2010 թվականին, հայտնում է շարժման մամլո ծառայությունը: