16 ապրիլի 2011 - 17:27 AMT
Սիրիայի ցուցարարները մահու չափ ծեծել են ոստիկանության աշխատակցին

Սիրիայի ոստիկանության աշխատակիցը զոհվել է նախագահ Բաշար Ալ-Ասադի վարչակարգի դեմ բողոքող ցուցարարների հետ բախման արդյունքում, հաղորդում է AFP-ն:

Ոստիկանը զոհվել է ուրբաթ օրը` ապրիլի 15-ին, Խոմս քաղաքում աղոթքից հետո: Երկրում գործող ռեժիմից դժգոհ քաղաքացիները ոստիկանին ծեծի են ենթարկել փայտերով և քարերով: Խոմսի փողոցներում չորս հազար հոգուց բաղկացած ամբոխ էր հավաքվել: «Ազատությո'ւն» գոչյուններով փողոց դուրս եկած ցուցարարներին ցրելու համար ոստիկանության ջոկատները ստիպված եղան ուժ կիրառել: ուրբաթ օրը ցույցեր են տեղի ունեցել նաև Դերաա քաղաքում, որտեղ ավելի վաղ ցուցարարներին ցրելու ժամանակ յոթ խաղաղ բնակիչներ զոհվեցին, Քամիշլիում, Լաթակիայում և Ջոբարում: Բողոքի ցույցերի մասնակիցների թիվը հասնում էր հինգ հազարի: