Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր և Եվրոպայի չեմպիոն Հրաչիկ Ջավախյանը Երևանում ապրիլի 12-16-ը կայացած «Գագիկ Ծառուկյանի Գավաթ» միջազգային առաջնության լավագույն բռնցքամարտիկ ճանաչվեց:
Ջավախյանն իրեն հավասարը չուներ մինչև 64կգ քաշային կարգում և առաջնության հաղթող դարձավ: Նա բոլոր մենամարտերում վստահ հաղթանակ տարավ, իսկ եզրափակչում ոսկե մեդալ նվաճեց առանց մենամարտի, քանի որ մրցակից չեխ Չլադեկ Ժդանեկը վնասվածքի պատճառով չկարողացավ շարունակել պայքարը:
Իսկ մրցաշարի լավագույն թիմ ճանաչվեց Հայաստանի բռնցքամարտի հավաքականը, որը Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ ավելի քան 15, որոնց թվում` 7 ոսկե մեդալ նվաճեց:
Իսկ առաջնության լավագույն մրցավար դարձավ Ռախիմջան Իզբաևը Ղազախստանից: