Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարները Ուրմիա քաղաքում կայացած հանդիպման ժամանակ համատեղ հռչակագիր են ստորագրել: 9 կետից բաղկացած հռչակագրում նշվում է տնտեսական և քաղաքական համագործակցությունը զարգացնելու անհրաժեշտությունը, ինչպես նաև երեք երկրների միջև անվտանգության ոլորտում համագործակցությունը:
Ինչպես հաղորդում է Trend-ը, Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովն աշխատանքային այցի շրջանակներում իրանական Ուրմիա քաղաքում հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ և քննարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորումը և երկկողմանի հարաբերությունների տարբեր ոլորտներ: