Ապրիլի 20-21-ը Երևանում կկայանա «Հայոց ցեղասպանությունը և սկանդինավյան պատասխանը» միջազգային գիտաժողովը` նվիրված մեծ հումանիստ Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-ամյակին: Գիտաժողովը տեղի կունենա Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աջակցությամբ: Ողջույնի խոսքով հանդես կգա Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Գիտաժողովի աշխատանքներին կմասնակցեն ՀՀ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը, գիտնականներ Շվեդիայից, Նորվեգիայից և Հայաստանից: