19 ապրիլի 2011 - 11:52 AMT
Դանիական Saturnus դում-մեթալ խումբը մենահամերգով հանդես կգա Երևանում

Մայիսի 21-ին Հայսատանում համերգով հանդես կգա աշխարհահռչակ դանիական Saturnus դում-մեթալ ուղղվածությամբ խումբը: Համերգը տեղի է ունենալու երևանյան «Գիզա» ակումբում: Համերգի կազմակերպիչ Արսեն Հակոբյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ համերգի ընթացքում կկատարի ընդհանուր թվով 12-14 երգ, հին և նոր ստեղծագործություններ, իսկ տևողությունը կլինի 2 ժամից ավելի: Համերգը կես ժամանոց ելույթով կբացի հայկական Daeron խումբը: Տոմսի արժեքը` 5000 դրամ է, վաճառքում կլինի ապրիլի 21-ից: Մայիսի 22-ին խումբը հանդես կգա նաև Թբիլիսիում:

Saturnus դում-մեթալ խումբը կազմավորվել է 1991 թ-ին, Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում: Խումբը իր գոյության ընթացքում թողարկել է 3 խտասկավառակ և հանդես է եկել աշխարհի շատ երկրներում: Խմբի ստեղծագործությունների գլխավոր թեման տխրությունն է, դժբախտությունը, կորուստը, մահը և նման այլ թեմաներ: