19 ապրիլի 2011 - 12:49 AMT
Թուրքիան 244 մլն դոլարի հրթիռներ ու զինամթերք է վաճառել Ադրբեջանին

2010 թվականին երկու թուրքական ընկերություններ, որոնք գործում են պաշտպանական ոլորտում, 267 մլն դոլարի արտադրանք են արտահանել Ադրբեջան: Այդ մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:

Հրթիռների ու ռեակտիվ զինամթերքի խոշոր թուրքական արտադրող ROKETSAN ընկերությունը 244 մլն դոլարի արտադրանք է արտահանել Ադրբեջան: «Otokar» ընկերությունը սկսել է 23 մլն դոլարի պայմանագրի իրագործումը Ադրբեջանի հետ, որով նախատեսվում է Ադրբեջան արտահանել Cobra տիպի զրահատեխնիկա ու Land Rover Defender ավտոմեքենաներ, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: