78-ամյա հասակում վախճանվել է ֆուտբոլի Սյերա Լեոնեի հավաքականի մարզիչ Ռայմոնդ Զարպանելյանը: Նա մահացել է Փարիզի հիվանդանոցում երիկամների քաղցկեղի երկարատև հիվանդությունից հետո, հաղորդում է sierraexpressmedia.com-ը:
Զարպանելյանն առաջին մասնագետն էր, որի ղեկավարությամբ Սյերա Լեոնեի թիմը 1994-ին հանդես է եկել անգլալեզու երկրների Աֆրիկյան գավաթում: Վերջին տարիներին նա եղել է Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետության թիմի տեխնիկական տնօրենը: