Հայկական հարցն ու Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը մանրադրամ է դարձել գերտերությունների խաղում: Այդ մասին «Հայոց ցեղասպանություն. 96 տարի անց…» թեմայով Երևան-Մոսկվա հեռուստակամրջի ընթացքում հայտնել է Ռուսաստանի ԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Ուրալի-Պովոլժյեի ուսումնասիրման կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշևը: Նրա խոսքով, հայկական պետության և հայկական Սփյուռքի կողմից իրեն առաջադրվող նպատակների իրագործման գրավականը ոչ թե մեծ տերությունների բարի կամքն է, որի վրա հույս դնելը միամտություն կլիներ, այլ հենց հայ ժողովրդի բարեկամների, հայկական Սփյուռքի և Հայաստանի Հանրապետության համակարգված գործունեությունը: