Ռուսաստանից Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները 2011 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում նախորդ տարվա համեմատ ավելացել են 6,7%-ով` կազմելով 532.1 մլն խ.մ: Նշված ժամանակահատվածում իրացվել է 486.8 մլն խ.մ, ինչը 5,1 %-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից:
Ինչպես հաղորդում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ մամլո ծառայությունը, ընթացիկ տարվա առաջին եռամսակում նախորդ տարվա համեմատ փոքր-ինչ ավելացել են բնակչության կողմից բնական գազի սպառման ծավալները` կազմելով շուրջ 221.8 մլն խ.մ, ինչը 3,6%- ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:
7,7%-ով ավելացել են ԱԳԼՃԿ-ների կողմից իրացված բնական գազի ծավալները` կազմելով 70.3 մլն խ.մ, 19,1%-ով ավելացել է սպառումը այլ սպառողների կողմից` կազմելով շուրջ 89.3 մլն խ.մ:
Նույն ժամակահատվածում նվազել են արդյունաբերության սպառման ծավալները` 39.1 մլն խ.մ, ինչը 48%-ով պակաս է նախորդ տարվա համեմատ: 20,5%-ով նվազել են նաև Էներգետիկայի բնագավառում իրացված գազի ծավալները` կազմելով 66.1 մլն խ.մ: