20 ապրիլի 2011 - 12:17 AMT
2011-ի մարտին Հայաստանում չի արձանագրվել տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ

2011-ի մարտին Հայաստանում չի արձանագրվել տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ 2010-ի մարտի համեմատ: Ինչպես հաղորդում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը, տնտեսական ակտիվության աճը մարտին ընթացիկ տարվա փետրվարի համեմատ կազմել է 17.6 տոկոս:

Միաժամանակ, գնաճը 2011-ի մարտին կազմել է 11.5 տոկոս 2010-ի նույն շրջանի համեմատ: Օպերատիվ տվյալների համաձայն, մարտին ընթացիկ տարվա փետրվարի համաձայն արձանագրվել է սպառողական գների աճ 0.8 տոկոսով:

Պետբյուջեի համաձայն, Հայաստանում ՀՆԱ աճը 2011-ին պլանավորվել է 4.6 տոկոսի մակարդակում, իսկ գնաճը` 4 տոկոսի (±1,5 տոկոս):