20 ապրիլի 2011 - 12:24 AMT
Հայաստանում 2011-ի մարտին միջին ամսական աշխատավարձն ավելացել է 5.5 տոկոսով` կազմելով 111 915 դրամ

Հայաստանում 2011-ի մարտին միջին ամսական աշխատավարձն ավելացել է 5.5 տոկոսով` կազմելով 111 915 դրամ: Միաժամանակ ամսվա կտրվածքով աճը կազմել է 3.7 տոկոս:

Ինչպես հաղորդում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը, պետական կազմակերպություններում միջին ամսական աշխատավարձն ավելացել է 4.4 տոկոսով` կազմելով 88 016 դրամ, իսկ ոչ պետական կազմակերպություններում աճը կազմել է 2.6 տոկոս կամ 140 877 դրամ: