ԵՄ արձագանքն Եվրախորհրդարանի պատգամավորների այցին Լեռնային Ղարաբաղ հարուցել է Ադրբեջանի ափսոսանքը: Այդ մասին հայտարարել է Լեհաստանում Ադրբեջանի դեսպան Հասան Հասանովը լեհական Սեյմի Արևելյան գործընկերության մշտական հանձնաժողովում լսումների ժամանակ իր ելույթում, հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայությունը:
Ըստ նրա, չնայած նրան, որ Ադրբեջանը հուսալի գործընկեր է և համագործակցությունն Ադրբեջանի ու Եվրամիության միջև ռազմավարական բնույթ է կրում, այնուամենայնիվ, ԵՄ պաշտոնական ներկայացուցիչները միանշանակ և բացահայտ չեն սատարում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: Եվրախորհրդարանի պատգամավորները այցելություններ են կատարում Լեռնային Ղարաբաղ, և Եվրամիությունն, իր հերթին, պաշտոնական վերաբերմունք չի հայտնում այդ այցերի վերաբերյալ»,-հայտարարել է Ադրբեջանի դեսպանը Լեհաստանում, հաղորդում է «Նովոստի-Ազերբայջանը»: