Այսօր հայկական ԱԷԿ-ում աշխատում են բարձրակարգ մասնագետներ, ովքեր պատրաստ են բոլոր հնարավոր արտակարգ իրավիճակներին, որոնք կարող են առաջանալ կայանում, Երևանում ապրիլի 20-ին հաղորդել է միջուկային անվտանգության կարգավորման հարցերով պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը: Նրա խոսքերով, կայանում աշխատողների համար ամենամեծ փորձությունը դարձել է 1982-ի հրդեհը, որը չի նախատեսվել պլանային նախագծով և չի եղել ծանր վթարների շարքում` մշակված ԱԷԿ-ի համար: «ԱԷԿ-ի անձնակազմը շատ արագ արձագանքել է բարդ իրավիճակին և միջոցներ ձեռնարկել, որոնք անհրաժեշտ են եղել ռեակտորը սառեցնելու համար»,- ասել է նա:
Աշոտ Մարտիրոսյանը նշել է, որ այսօր ԱԷԿ անձնակազմն ավելի պատրաստ է, բացի դրանից ամեն տարի կայանի օպերատիվ շտաբը հատուկ պատրաստություն է անցնում Սլովակիայում:
1982-ի հոկտեմբերի 15-ին հայկական ԱԷԿ-ում տեղի է ունեցել հրդեհ, որի արդյունքում տուժել է սարքավորումների սրահը: Հրդեհը չեզոքացնելու համար պահանջվել է 7 ժամ: Հրդեհի մարմանը մասնակցել է հրշեջ ծառայության 110 աշխատող: