Հայկական ԱԷԿ-ն աշխատում է պլանային կանոնակարգի համաձայն, հայտարարել է Հայաստանի կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման հարցերով պետական հանձնաժողովի ղեկավար Աշոտ Մարտիրոսյանը: «Կայանում չի արձանագրվել ոչ մի անսարքություն կամ խախտում, որոնք կարող են անհանգստության պատճառ հանդիսանալ»,- Երևանում ապրիլի 20-ին մամլո ասուլիսում ասել է նա:
Միաժամանակ նա հերքել է լուրերն այն մասին, որ առավոտից օդում հայտնված փոշին ԱԷԿ-ում առաջացած անսարքությունների արդյունք է: Դրա հետ կապված նա ներկայացրել է հանրապետությունում նորմալ ռադիացիոն ֆոնի ապացույցներ` ցուցադրելով դոզիմետրի տվյալները: «Ռադիացիոն ֆոնը կազմում է ժամում 10 միկրոռենտգեն այն դեպքում, երբ Երևանի համար միջին նորման ժամում 15-16 միկրոռենտգեն է»,- ասել է նա: