«Վրաստանի խորհրդարանի որոշումը մեկնաբանելուց զերծ եմ մնում»,- հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Դավիթ Կարապետյանը` անդրադառնալով Վրաստանի տարածքով ռուսական ռազմական բեռների ու անձնակազմի տարանցման պայմանագիրը չերկարացնելու վերաբերյալ Վրաստանի խորհրդարանի որոշումը: «Ինչ վերաբերում է ռազմական բեռների մատակարարումների աշխարհագրությանը, կցանկանայի նշել, որ այդ որոշումը չի հանգեցնի Հայաստանի անվտանգության միջավայրի փոփոխության և որևէ կերպ չի կարող անդրադառնալ ՀՀ զինված ուժերի մարտունակության վրա»,- ընդգծել է Դավիթ Կարապետյանը, հաղորդում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը: