21 ապրիլի 2011 - 10:32 AMT
Ապրիլի 24-ին Չելյաբինսկում կնշեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը

Ապրիլի 24-ին Չելյաբինսկում կկայանա «Հայ ժողովրդի ծագումը» խորհրդաժողովը: Դասախոսությամբ հանդես կգա փիլիսոփայական գիտությունների թեկնածու, Աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի թղթակից-անդամ, Սանկտ Պետերբուրգի Քաղաքագիտական ասոցիացիայի նախագահ Արայիկ Ստեփանյանը: Դասախոսության ավարտին քննարկում է ծրագրվում:

Ապրիլի 24-ին «Ռուսաստանի հայերի միության» Չելյաբինսկի երկրամասային բաժանմունքը, «Հայկական մշակութային կենտրոնը» կնշեն Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը: Այդ տարիներին իշխող «Իթթիհատ վե Թերաքքի» (Միություն և առաջադիմություն) երիտթուրքական կուսակցության կազմակերպած էթնիկ զտումների արդյունքում 2 000 000 հայ ոչնչացվեց: