21 ապրիլի 2011 - 13:19 AMT
Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների ղեկավարները քննարկել են ընթացիկ տնտեսական իրավիճակը

Նախօրեին կայացել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՌԴ կառավարության ղեկավար Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են ընթացիկ տնտեսական վիճակին վերաբերող խնդիրներ, ինչպես նաև երկկողմ առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: