Անբարոյական է մարտի 1-2 իրադարձությունների համար մեղադրել միայն Հայաստանի իշխանություններին: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգմավոր Մանվել Բադեյանը: «Ակնհայտ է, որ այն շրջանում, երբ տեղի ունեցան այս իրադարձությունները, նախագահը Սերժ Սարգսյանը չէր, նա չէր հրահանգներ ու հրամաններ տալիս այդ ժամանակ, ակնհայտ է նաև, որ այդ իրադարձությունները չեն կարող չառնչվել Հայաստանի երկրորդ նախագահին, քանի որ նա էր հանրապետության նախագահը»,-ասել է Բադեյանը: Ըստ պատգամավորի, այդ իրադարձությունների համար մեղավոր են ինչպես իշխանություններն ու ընդդիմությունը, այնպես էլ հասարակությունը, որը գնալով առավել անհանդուրժող է դառնում:
Մանվել Բադեյանն ասել է, որ մարտի 1-ի իրադարձությունները բացահայտելու համար քաղաքական կամք պետք է դրսևորեն ինչպես իշխանությունները, այնպես էլ ընդդիմությունը: