Ապրիլի 23-ին Մոսկվայում տեղի կունենա «»Հայոց ցեղասպանությունը ոճրագործության է մարդկության դեմ» խորագրով հանրահավաքը:
Հանրահավաքի նպատակն է դատապարտել Հայոց ցեղասպանությունն ու Թուրքիայից պահանջել պաշտոնապես ճանաչել այն: Հանրահավաքի կազմակերպիչներն են «Ռուս-հայկական համագործակցությունը» և «Ռուսաստանի հայերի միությունը»:
Հանրահավաքում ելույթ կունենան ՌԴ Պետդումայի պատգամավորներ, ՌԴ ազգային համայնքների ղեկավարներ, վերլուծական ինստիտուտների ներկայացուցիչներ: Հանրահավաքի անցկացումը համաձայնեցված է Մոսկվայի քաղաքապետարանի հետ: